Բաթումում տեղի կունենա Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը։ Ըստ լրատվամիջոցների՝ հանդիպումներում նախատեսվում է քննարկել ռազմական համատեղ համագործակցության նոր հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։               
 

Բռնությունն իմ ու քո չունի

Բռնությունն իմ ու քո չունի
22.04.2013 | 16:34

Թուրք հայտնի երգիչ Նիհաթ Դողանը մասնակցելու է ապրիլի 24-ին Ստամբուլի Թաքսիմ հրապարակում կայանալիք Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանը: «Թարաֆ» օրաթերթին հարցազրույցում Նիհաթ Դողանը կոչ է արել չվախենալ Լինչի դատաստանից: «Բռնությունը բռնություն է։ Բռնությունն իմ ու քո չունի։ Եթե գնանք, եթե խիզախ լինենք, եթե այրվելուց չվախենանք, շատ մութ հարցեր կբացահայտվեն։ Այդ պատճառով էլ կարծում եմ, որ բոլորը, հանուն մարդկության, պետք է այնտեղ լինեն։ Պետք է այնտեղ լինել՝ հանուն արդարության»,-ասել է երգիչը:

Դիտվել է՝ 1110

Մեկնաբանություններ